«Զվարթնոց» օդանավակայանում աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով, սակայն նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները:
«ArmLur.am»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:
«Որոշ ավիաընկերություններ կոմերցիոն նկատառումներից ելնելով չեղարել են կամ նախատեսում են չեղարկել որոշ չվերթեր։ Մասնավորապես Արմենիա ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան և Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղիներով չվերթերը, իսկ Ryanair ավիաընկերությունը՝ Միլան և Հռոմ չվերթերը։ Qatar Airways, Fly Dubai», Belavia, Pegas Fly ավիաընկերությունները չվացուցակում իրականացրել են ճշգրտումներ, չեղարկելու են որոշ չվերթեր»,-շեշտեց Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ օդանավակայանում այս օրերին հատուկ հսկողություն է իրականացվում:
Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 146 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 15 է: