Մոսկվա-Բիշքեկ YK884 ավիաչվերթը աղետի ազդանշան է հնչեցրել Սամարայի երկնքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվա-Բիշքեկ YK884 ավիաչվերթը աղետի ազդանշան է հնչեցրել Սամարայի երկնքում։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։

Թե ինչն է եղել ազդանշանի պատճառը՝ չի նշվում։ Այժմ որոշվում է տեղի օդանավակայանում Airbus A320-231 ինքնաթիռի վթարային վայրէջքի հարցը։

Ինքնաթիռում կա 190 ուղևոր և անձնակազմի անդամները։




Լրահոս