ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ցեմենտի ներմուծումը կրճատվել է. օրենքի հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պետական տուրքի սահմանումից հետո կրճատվել է ցեմենտի ներմուծումը, սակայն ավելացել է կլինկերի ներմուծումը: Հիշեցնենք՝ նախորդ տարվա հունիսի 3-ին, ձայների 85 կողմ, 16 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել էր «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի վիճահարույց նախագիծը։

Ըստ նախագծի՝ սահմանված դրույթները գործում են մինչեւ այս տարվա ապրիլի 1-ը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 18-ին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Արդյունքում կպահպանվեն 2019 թվականին ընդունված իրավական կարգավորումները եւ կտարածվեն 2020 թվականի ապրիլի 1-ից հետո ընկած ժամանակաշրջանի վրա, այսինքն՝ մինչեւ հուլիսի 1-ը:

Տեղեկացնենք, որ համաձայն լրամշակված օրենքի՝ մինչեւ մեկ տոննա ներկրվող ցեմենտի տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր կիլոգրամի համար 14 դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս