Վաղը նախատեսված է Իտալիայից ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան։ Դա իրականացվելու է հատուկ չվերթով, ինչի կապակցությամբ «Զվարթնոց» օդանավակայանում միջոցատումներ են իրականացվում՝ դիմավորման ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու համար։
ԱԱՏՄ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը հայտնել է, որ դրա համար իրենք առանձնացրել են հատուկ երթուղի, որով շարժվելու են Իտալիայից ժամանածները։ Անձնակազմերի անդամները, որոնք շփվելու են նրանց հետ, կրելու են հատուկ պաշտպանիչ միջոցներ։
Երևան ժամանողներին ստուգելու են ջերմաչափով, իրականացնելու են զննում ու հարցում, ժամանումից հետո ախտահանելու են տարածքը։