Էջմիածնի 27 ելքերից բաց կլինեն միայն 3-ը․ նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժ.23:00-ից Էջմիածնից բաց կլինի միայն երեք ավտոճանապարհ։ «Քննարկել ենք, որ Էջմիածնի հետ կապված պետք է որոշակի հավելյալ միջոցներ ձեռնարկենք։ Լավ լուրն այն է, որ մեկուսացված մարդկանց շրջանակներից են նոր դեպքերն արձանագրվել։ Այսպիսով ժամը 23:00-ից պետք է խնդրենք էջմիածնեցիներին քաղաքից առկա 27 ելքերից օգտվել միայն 3-ից։ Տեղում ջերմաչափում կանեն և նրանց, ովքեր ջերմություն կունենան, կխնդրենք ինքնմեկուսացում իրականցնել», – քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երեք բաց ճանապարհները հետևյալն են՝ Վաղարշապատ-Աշտարակ, Վաղարշապատ-Երևան և Վաղարշապատ-Մասիս:

Նշեք, որ այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի ախտորոշված 28 դեպք, որոնցից 18-ն Էջմիածնի նշանդրեքի դեպքի հետ է կապված:




Լրահոս