Ինչպես հայտնի է, այսօր 15:00-ին գումարվելու է կառավարության արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու է հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու հարցը: Եվ ինչպես հայտնի է, դրանից հետո պետք է նաեւ իրավունքի ուժով գումարվի ԱԺ արտահերթ նիստ, և հենց պատգամավորները պետք է արտակարգ դրություն հայտարարելու հարցին հավանություն տան:
Եվ ահա. ArmLur.am-ի տեղեկություններով, իմքայլական պատգամավորներին արդեն հրահանգված է այսօր, օրվա երկրորդ կեսին լինել Ազգային ժողովում, քանի որ արդեն հստակ է՝ արտակարգ դրություն հայտարարվելու է: Եվ նկատենք, որ այս ընթացքում թեստեր են հանձնում նաեւ այն պաշտոնյաները, որոնք եղել են Սյունիքի մարզում կամ շփվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հավելենք նաեւ, որ Ազգային ժողովում եւս խիստ միջոցառումներ են նախատեսված եւ բոլորը պետք է դիմակներ կրեն եւ հետևեն հիգիենայի կանոններին: