
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Մեղրյանին գլխավոր հարկադիր կատարող նշանակելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝
Սերգեյ Մեղրյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող»,-ասված է որոշման մեջ:
Փաշինյանը Դավիթ Բեգինյանին գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Դավիթ Բեգինյանին ազատել գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: