ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահազանգ ՇՇի Մելոյի դեմ մահափորձի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի մահափորձի գործով փորձաքննությունը ուշանում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինն ահազանգել է փորձագիտական կենտրոն՝ նշելով, որ պետք է տան դեպքի մասով նշանակված փորձաքննությունների արդյունքները, որպեսզի կարողանան քրեական գործով նախաքննության ավարտ հայտարարել: Ասել է թե՝ քրեական գործով բոլոր քննչական գործողությունները ավարտված են, եւ մնացել են միայն քրեական գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները, որից հետո կհայտարարվի նախաքննության ավարտ: Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսին Սեւան ավտոճանապարհին փորձել էին պայթեցնել պատգամավորի մեքենան, սակայն փորձը անհաջողությամբ էր ավատվել:

Այս գործով ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության էր հրավիրել նախկին պատգամավորը եւ հայտնել էր, որ իր պատգամավորական տարիներին, ինչպես նաեւ իր բիզնես գործունեության ընթաքում տարբեր անձանց հետ խնդիրներ է ունեցել ինչպես անձնական, այնպես էլ գործնական: Սակայն մինչ օրս այդպես էլ կոնկրետ անուն չի տվել, թե ում է կասկածում կատարվածում: Ինչպես հայտնի է, այս գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի, վերջիններս կալանավորվել են եւ մինչ օրս չեն հայտնում, թե ով կամ ովքեր են եղել պատվիրատուները:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս