‹‹Իմ քայլը›› հիմնադրամը դիտարկում է խոցելի վիճակում գտնվող տարեցներին աջակցելու հնարավորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պայմանավորված Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի լայն տարածմամբ՝ ‹‹Իմ քայլը›› հիմնադրամը, ստանձնելով սոցիալական պատասխանատվություն, դիտարկում է խոցելի վիճակում գտնվող տարեցներին աջակցելու հնարավորությունը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը։

«Ներկա դրությամբ Հիմնադրամի աշխատակիցները իրականացնում են խորհրդակցություններ, ուսումնասիրություններ՝ հասկանալու համար կարիքները․ ըստ այդմ կհստակեցվեն նաև հետագա անելիքները»,- ասվում է գրառման մեջ։




Լրահոս