Տիգրան Ավինյանը հանձնարարել է բացառել տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով հանձնարարվել է բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր #ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։

Անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել լրացուցիչ փոխադրամիջոցներ:

Կապահովի նաև հանրային #տրանսպորտի բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանումը և երթուղի դուրս եկող վարորդների ամենօրյա զննությունը՝ վարակի ախտանշանների առկայությունը բացառելու նպատակով:




Լրահոս