«Յուվենտուսի» մեկ այլ ֆուտբոլիստ եւս վարակվել է կորոնավիրուսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուսի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Բլեյզ Մատյուիդիի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Ֆուտբոլիստը եղել է մեկուսացման մեջ` թիմի պաշտպան Դանիելե Ռուգանիի COVID-19 կորոնավիրուսի թեստի դրական պատասխանից հետո: Այժմ մեկուսացման մեջ են գտնվում թուրինյան թիմի 121 ներկայացուցիչներ:

Հավելենք, որ Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցում է 2000-ը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս