Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը դիմում է ՀՀ քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 19-ին՝ ժամը 02:50-ին, տեղի է ունենալու Շարմ էլ Շեյխ-Երևան ուղղությամբ չվերթը: Այս ուղղությամբ իրականացվելիք հաջորդ թռիչքների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:

Հորդորում ենք ներկայումս Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորության դեպքում Հայաստան վերադառնալ տվյալ չվերթով: Վերջիններիս կոչ ենք անում կապ հաստատել Եգիպտոսում ՀՀ դեսպանության հետ: Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝ Էլ. Փոստ՝ [email protected] թեժ գիծ՝ +201207050580 Viber՝ +201207050580 WhatsApp (միայն տեքստային հաղորդագրությունների համար)՝ +201207050580։




Լրահոս