
Այսօր՝ մարտի 19-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ տղամարդու դի կա:
ArmLur -ին հասած տեղեկությունների համաձայն՝ անձը՝ Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղան , աղմուկ է բարձրացրել, թե ինչու են հոսանքազրկել շենքը եւ զայրացած տանից վերցրել է զենքն ու փորձել է հաշվեհարդեր տեսնել շենքը հոսանքազրկած անձի հետ: Արդյունքում՝ վերջինիս այդ քայլը զայրացրել է նրա աներոջը: Փեսայի եւ աներոջ միջեւ սկսվել է վիճաբանություն , որից հետո հնչել է կրակոցը : Արդյունքում , երջանկահիշատակ Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղայի աները մահացել է :
ArmLur -ին հասած տեղեկություների համաձայն՝ այս պահին իրավապահները քննում են այս վարկածը :