Երևանի ավագանու նիստին մասնակցում է ավագանու 44 անդամ։ Քաղաքապետ Հայկ Մարությանը նիստի սկզբում նախ կոչով դիմեց քաղաքացիներին:
«Այդ ամեն ինչը արվում է, բայց առանց ՀՀ քաղաքացու ամեն ինչը տեղի ունենալ չի կարող։ Մենք ի՞նչ կարող ենք անել ամեն մեկս. մենք կարող ենք պաշտպանվել։ Իմ հորդորն է, որ հանրային վայրերում մարդիկ կրեն դիմակներ, սա պետք է նրա համար, որ դուք վարակից պաշտպանեք ձեր դիմացինին։ Դուք կարող եք չիմանալ, որ վարակակիր եք և կրելով դիմակը օգնում եք դիմացինին չվարակվել»,- նկատեց քաղաքապետը:
Քաղաքապետը նաև շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին:
Մանրամասները՝ տեսանյութում