ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի փեսա Սարհատ Պետրոսյանը դիմել է դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ մարտի 17-ին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Ճանապարհային ոստիկանության: Մեզ հայտնի դարձավ, որ Սարհատ Պետրոսյանը դատարանից պահանջում է, որպեսզի ստիպի Ճանապարհային ոստիկանությանը անվավեր ճանաչել ՃՈ 2019 թվականի դեկտեմբերի 11-իթիվ ԱՖ 158175 որոշումը: Ենթադրվում է, որ Ճանապարհային ոստիկանությունը տուգանել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարին, որն էլ համաձայն չէ ՃՈ տուգանքի հետ եւ այն վիճարկում է դատարանում:
Այս գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին: