ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոտրելով կապանքները․ 3 հայ աստղեր, որոնք եկան դրսից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

շ«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է մեր շոու-բիզնեսի երեք երգչուհիների, որոնք Հայաստան եկան դրսից, եւ, հետաքրքիր զուգադիպությամբ, նրանցից երկուսը ներկայացրին Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, իսկ մեկն էլ պատրաստվում է դա անել մայիսին: Կարելի է նկատել ընդհանուր հատկություններ, որոնք միավորում են երեքին էլ՝ համարձակություն եւ ավելորդ կապանքներից զուրկ լինելու միտում:

Եվա Ռիվաս

Եվան ծնվել է Դոնի Ռոստովում: Նա առավել հայտնի դարձավ, երբ Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ կատարեց Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ» երգը: Դա հայկական երգի բոլորովին նոր, թարմ մատուցում էր: 2010-ին «Apricote Stone»երգով Եվան ներկայացրեց Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում եւ զբաղեցրել 7-րդ տեղը: Այս երգչուհին մշտապես աչքի է ընկել իր համարձակությամբ, անկաշկանդ կերպարով: Դրսում ապրած լինելու հանգամանքը նպաստել է, որպեսզի նա հանդես գա, օրինակ, կիսամերկ ֆոտոշարքերով, անձնականի մասին անկեղծ խոստովանություններով:

Իվետա Մուկուչյան

Բավական է մեկ անգամ տեսնել Իվետային բեմի վրա, եւ անմիջապես պարզ է դառնում, որ նա Հայաստանում չի մեծացել, հայկական մենթալիտետի կրողը չէ: Իվետան ծնվել է Երեւանում, սակայն 1992-ին տեղափոխվել է Գերմանիա: 2009թ.-ին երգչուհին վերադարձավ Երեւան, 2010թ.-ին մասնակցեց «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» նախագծին եւ զբաղեցրել 5-րդ տեղը: Հենց այս նախագծից էլ սկսվեցին նրա հաջողությունները: 2016-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում «LoveWave» երգով Իվետան ներկայացրեց Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, որտեղ զբաղեցրեց 7-րդ տեղը: Իվետան աչքի է ընկնում իր բեմական բաց հագուստներով: Նա չի կաշկանդվում բացել ոտքերը կամ կուրծքը: Այս երգչուհին հանգիստ խոսում է նաեւ անձնական կյանքի մասին:

Աթենա Մանուկյան

Աթենան ծնվել է Աթենքում: Եվ չնայած նա հարցազրույցների ժամանակ շեշտում է, որ վաղ տարիքից իր ընտանիքում խոսել են Հայաստանի, հայկական ավանդույթների մասին, նա, այնուամենայնիվ, այլ մենթալիտետի կրող է: Բեմի վրա երգչուհին ցույց է տալիս ներքին ազատություն, որը բնորոշ է, օրինակ, ամերիկյան կամ եվրոպական արտիստներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Անտոնյան




Լրահոս