ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Էջմիածին քաղաքում

Այս հեռախոսն ինքնին հնություն է. մեր օրերում թերեւս միայն ավագ սերունդը կհիշի այս հեռախոսի ժամանակաշրջանը։

 

 

 

ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

ՀԱՐՑ. Ընկերությունը զբաղվում է դեղերի արտադրությամբ, որոնց համար սահմանված կարգով ձեռք է բերել դրոշմապիտակներ: Կարո՞ղ է արդյոք դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարները ետ ստանալ կամ հաշվանցել այլ պարտավորությունների հաշվին:
Աննա Սիմոնյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Սիմոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 9.6-ի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված ապրանքների դրոշմավորման համար օգտագործված դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարը (բացառությամբ այն դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարների, որոնք չեն օգտագործվել եւ չեն վերադարձվել), հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող, վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձեւով դիմումի հիման վրա, հաշվանցվում է հարկային պարտավորությունների դիմաց:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ ձեռք բերված եւ չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են մաքսային մարմին համապատասխան ներմուծումը դադարեցնելու ամսվան հաջորդող եռամսյա ժամկետում: Չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձման համար տնտեսավարող սուբյեկտները հարկային կամ մաքսային մարմին են ներկայացնում դիմում` նշելով դրոշմապիտակների վերադարձման պատճառները:

 

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ

ՀԱՐՑ. Որքա՞ն է ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը: Եվ հետաքրքիր է իմանալ, թե երբ է թույլատրվում աշխատողին ամենամյա արձակուրդից հետ կանչել:
Սուսաննա Վարդանյան
(53 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Վարդանյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք հետեւյալը.
1. ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային oր է, իuկ վեցoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային oր:
2. Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում:
3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են uահմանվել ավելի երկար տեւողությամբ արձակուրդներ՝ բացառությամբ պետական եւ համայնքային բյուջեից ֆինանuավորվող կազմակերպությունների, Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդված)։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդված)։
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 146-րդ հոդվածի համաձայն՝ գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքն իրար հաջորդող երկու oրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իuկ տարվա ընթացքում` 180 ժամը: Ի դեպ, աշխատանքային փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:




Լրահոս