ՀԱՐՑ. Ես թոշակառու եմ եւ ստանում եմ 22 հազար դրամ: Մինչդեռ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղ կոչեցյալը կազմում է 30 հազար դրամ: Ի՞նչ անեմ ամսվա մնացած 10 օրը, կամ էդ «զամբյուղ» կոչեցյալի կազմողը երբեւէ փորձե՞լ է 30 հազար դրամով ապրել ամբողջ ամիս: Բագրատ Մնոյան, 70 տարեկան, թոշակառու ՊԱՏԱՍԽԱՆ. Կից գրություն` «Նվազագույն ամսեկան աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կարատելու մասին:ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության լրատվական ծառայություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Երբ ստացանք մեր թոշակառու ընթերցողի հարց-ճիչը, մինչեւ այն համապատասխան նախարարությանը հասցեագրելը, գիտեինք, որ որեւէ խելամիտ պատասխան դժվար թե ստանայինք: Նախարարությունը անգամ հարկ չէր համարել մեզ ուղարկել օրենքի ողջ բովանդակությունը: Միայն փոփոխությունների եւ լրացման տարբերակը մեզ հասավ: Իհարկե, Կառավարության որեւէ պատասխանատու չէր էլ փորձի իրենց նշած 32.5 հազար դրամով ապրել մի ամբողջ ամիս: Նման փորձը կարող էր դառնալ մի իսկական ռեալիթի շոու, որի իրավունքները կարելի էր վաճառել աշխարհով մեկ: Իսկ եթե ավելի լուրջ, իսկապես, ի՞նչ պիտի ասեր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, եթե այնտեղ եւս աշխատում են ՀՀ քաղաքացիներ եւ գիտեն, որ 32.5 հազար դրամով մարդիկ նույնիսկ միմյանց «չեն բարեւում»: Մենք չենք նախանձում այդ աշխատակիցներին, բայց միաժամանակ կոչ ենք անում ավելի լուրջ լինել եւ հարգել ՀՀ քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը: Իսկապես բոլորին էլ հետաքրքրում է, թե ի՞նչ տրամաբանությամբ է ՀՀ Կառավարությունը նվազագույն զամբյուղի հաշվարկ արել, եթե այդ գումարը իրենց մի ընդմիջմանն անգամ չի բավարարի: Ո՞ւմ աչքերին է «թոզ փչում» Կառավարությունը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ