Վեթթինգի նախագիծը կրկին օրակարգում. այն հիմնովին փոխվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվելու է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի փաթեթը: Այն ընդունված է անվանել որպես վեթթինգի նախագիծ եւ այս ընթացքում բազմիցս բուռն քննարկման պատճառ է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում՝ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, խմբակցությունները բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել՝ կապված խնդրահարույց կետերի հետ, եւ,ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ մտահոգված էր նաեւ բանկային գաղտնիքին վերաբերող դրույթների շուրջ, որը եւս այս փաթեթի բաղկացուցիչ մասն է կազմում:

Նախ՝ի՞նչ է ենթադրում օրենքի նախագիծը:Ինչպես հայտնի է, ներդրվելու են դատավորների գործունեության գնահատման չափանիշներ: Օրինակ՝ դատավորների աշխատանքի որակի եւ արհեստավարժության գնահատման չափանիշներն են՝

1) դատական ակտը հիմնավորելու կարողությունը,
2) դատական նիստը կառավարելու եւ օրենքով սահմանված կարգով անցկացնելու կարողությունը:
Իսկ, օրինակ, դատավորի աշխատանքի արդյունավետության գնահատման չափանիշներն են՝
1) աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունավետ կառավարման ունակությունը եւ աշխատանքի պլանավորումը,
2) ողջամիտ ժամկետում գործերքննելնու դատական ակտեր կայացնելը,
3) դատավորի կողմից առանձին դատավարական գործողությունների կատարման համար օրենքով սահմանված ժամկետների պահպանումը,
4) արդյունավետ աշխատամիջավայր ապահովելու կարողությունը:

Բացի այդ, դատավորների գործունեության գնահատումն իրականացնում է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը: Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են 5 անդամ՝ երկու իրավաբան գիտնական, մեկ դատավոր՝ Վճռաբեկ դատարանից, մեկ դատավոր՝ Վերաքննիչ դատարանից, եւ մեկ դատավոր՝ Առաջին ատյանի դատարանից:
Ուշագրավ է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը 68 էջից բաղկաղած առաջարկություններ է ներկայացրել նախագծի վերաբերյալ: Մեծ փոփոխություններ են առաջարկվել եւ կատարվել դատավորներին տրված նվերների հարցում: Օրինակ՝օրենքում ասվում էր, որ եթե դատավորը ստացել է թույլատրելի չհամարվող նվեր, ապա այն պետք է վերադարձնի մեկ շաբաթվա ընթացքում: Խմբակցությունն առաջարկել է ժամկետը դարձնել մեկ ամիս: Եվ այս օրենսգրքովնվեր է համարվում ցանկացած գույքային առավելություն, որըչէրտրվի դատավոր չհանդիսացող անձին: Ընդ որում, սահմանափակումները վերաբերում են նաեւ դատավորների ընտանիքի անդամներին:

Իշխող խմբակցությունը առաջարկ է ներկայացրել նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությանը: Ընդունվել է առաջարկ, որ ԲԴԽ նախագահը ընտրվում է առանց վերընտրվելու իրավունքի, երկու տարի ժամկետով: Նաեւ նոր լիազորություններ են տրվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որը կարող է ԲԴԽ անդամի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առաջարկով դիմել ԲԴԽ-ին: Ընդ որում, ԲԴԽ անդամի լիազորությունները եւս կարող են դադարեցվել միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ:

Ինչպես արդեն նշեցինք, դժգոհություններ կան՝ բանկային գաղտնիքի հետ կապված: Օրինակ՝ նախագծի նախնական տարբերակում ամրագրված է, որ պաշտոնյաների մասին վարկային եւ բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների տրամադրումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինչի կարող համարվել բանկային գաղտնիքի հրապարակում: Սակայն իշխող խմբակցությունը դեմ է այս հոդվածին եւ այսօր կայանալիք նիստին առաջարկելու է փոխել այն, փորձել այլ կանոնակարգում մտցնել:

Օրինակ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը իր գրավոր առաջարկների մեջ եւս կարծիք է հայտնել, որպետք է բանկային գաղտնիքին առնչվող օրենքի նախագիծը հանել այս փաթեթից: Եվ,որպես պատճառաբանություն, նրանք բերել են հենց այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ այդ նախագծի դրույթների սահմանադրականությունը որոշելու հարցով: Ինչ վերաբերում է դատավորներին ներկայացվող պահանջներին, ապա ԲՀԿ-ն առաջարկել է, որ դատավորները պետք է լինեն առնվազն 30 տարեկան եւ ունենան 7 տարվա աշխատանքայի ստաժ: Այնինչ, նկատենք՝ կառավարությունը ցանկանում էր 28 տարեկան ցենզի պահանջը նվազեցնել եւ դարձնել 25:
Բացի այդ, ընդհանուր փաթեթում խոսք է գնում նաեւ դատավորի գույքային դրության ստուգման մասին: Գույքի փոփոխությունը եթե ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ կա ոչ ամբողջական հայտարարագրված գույք, նման դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դառնում է կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմին:

Իհարկե, ՍԴ դատավորների դեպքում կա առանձնահատկություն, այդ դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ոչ թե դիմում է ԲԴԽ-ին, այլ խորհրդարանին` ՍԴ-ի դատավորի դեմ էական կարգապահական խախտման հիմքով հարցը քննարկելու համար ՍԴ դիմելու հարցով:

Բացի այդ, ԲԴԽ թեկնածուների հավակնորդների, նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին ՀՀ նախագահին առաջարկելու դեպքումորոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, կարգապահականների մասով՝ խորհրդակցական սենյակումկրկին բաց քվեարկությամբ եւ պարզ մեծամասնությամբ,իսկ քրեական հետապնդման եւ ազատությունից զրկելու որոշումները`որակյալ մեծամասնությամբ: Սա արվում է ԲԴԽ-ի որոշումների նկատմամբ վստահության պայման ապահովելու համար: Եվ սպասվում է, որ այսօր տեղի ունենալիք քննարկումներն ու լիագումար նիստերում երկրորդ ընթերցումը թեժ են լինելու:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս