«ԵՎՐՈ-2020» անվանումը կպահպանվի` չնայած նրան, որ մրցաշարը անցկացվելու է 2021 թվականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով տեղափոխվեց 2021 թվականի ամառ: Մինչդեռ շատերը «ԵՎՐՈ-2020»-ը դարձրել էին «ԵՎՐՈ-2021» ՈՒԵՖԱ-ն շտապեց հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ եւ տեղեկացնել, որ մրցաշարը կպահպանի իր անվանումը եւ լոգոն.

«Թեեւ առաջնությունը կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը` միեւնույն է ` մրցաշարը կպահպանի «ԵՎՐՈ-2020» անվնաումը»,- գրված է հայտարարության մեջ:

Հավելենք, որ ՈԻԵՖԱ-ն որոշում է կայացրել հետաձգել նաեւ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները,որոնք նախատեսվում է անցկացնել այս ամռանը` ազգային ընտրանիների համար նախատեսված դադարի ժամանակ, սակայն սա վերջնական չէ, քանի որ ամեն ինչ կարող է փոխվել իրավիճակից ելնելով: Հետաձգվել են նաեւ մյուս տարվա հունիս-հուլիս ամիսներին կայանալիք Ազգերի լիգայի, երիտասարդական ու կանանց Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս