ՖՈՏՈ. Կրիշտիանու Ռոնալդուի կոչը` կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն իր պաշտոնական էջում հրապարակել է լուսանկար, որտեղ ասվում է ինչպես պաշտպանված մնալ COVID-19 կորոնավիրուսից: Նկարին կից Ռոնալդուն գրել է.«Ողջույն ընկերներ: Պարզապես փոքր հաղորդագրություն եւ հիշեցում այն քայլերի մասին, որոնց պետք է հետեւենք բոլորս, որպեսզի պաշտպանենք ինքներս մեզ ու մեր սիրելիներին» Խնդրում եմ եղեք պաշտպանված»,- գրել է Ռոնալդուն:

Կորոնավիրուսից պաշտպանված մնալու համար ըստ համաշխարհային առողջապահության կազմակերպության անհրաժեշտ է` 1.Հաճախ լվանալ ձեռքերը օճառաջրով կամ ապիրտային լուծույթով
2.Միմյանցից պահպնել հեռավորություն(առնվազն 1 մետր)
3.Չհպվել աչքին, քթին եւ բերանին
4.Ջերմության, հազի կամ հեւոցի դեպքում դիմել բժշկական օգնության
5.Լինել տեղեկացված եւ հետեւել առողջապահության նախարարության հորդորներին:

Հիշեցնենք, որ Ռոնալդուի խաղընկերներից կորոնավիրուսով են վարակվել Դանիելե Ռուգանին ու Բլեյզ Մատյուիդին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս