Վիեննայից Երևան են ժամանել 14 ՀՀ քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 20-ին Wizz Air ավիաընկերությունն իրականացրեց Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ առաջին չվերթը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն։

«Տեղեկացնում ենք, որ Վիեննայից Երևան են ժամանել 14 ՀՀ քաղաքացի, իսկ Երևանից Վիեննա մեկնել Ավստրիայի 8 քաղաքացի։ Միևնույն ժամանակ ցանկանում ենք շնորհավորել մեր նոր գործընկերներին առաջին չվերթի կապակցությամբ»,- ասված է կոմիտեի տարածած հայտարարության մեջ։




Լրահոս