Հարց քաղաքացիներից՝ որ պատահարի դեպքում տուժողը կարող է հատուցում ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․Եթե պատահար է տեղի ունենում, ապա ո՞ր դեպքում կարող է տուժողը հատուցում ստանալ։

Անի Երանոսյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Հայտնում ենք, որ տուժողի վնասները Բյուրոյի երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցվում են այն դեպքերում, երբ`

  •  վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է: Այս դեպքում Բյուրոն երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները,
  • վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր,
  • վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ,
  •  վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ)։

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Տուժողն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետեւանքով անձնական կամ գույքին պատճառված վնասներ կրած ցանկացած անձ է, որը, օրենքի համաձայն, ունի հատուցում ստանալու իրավունք։ Տուժող են համարվում նաեւ վերոնշյալ անձի մահվան դեպքում վնասների հատուցման իրավունք ունեցող անձինք։

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս