ՀԲ-ն հաստատել է 17,9 մլն եվրոյի վարկ. ֆինանսավորելու են Հայաստանի 55 համայնքների մի շարք ծրագրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 17.9 միլիոն եվրո արժողությամբ վարկ՝ «Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում» (ՍՆՏԶ) ծրագրի Լրացուցիչ ֆինանսավորման համար։ Այս մասին հայտնել են Համաշխարհային բանկի՝ Երևանի գրասենյակից։ Ծրագիրը կօգնի ՀՀ կառավարությանը՝ համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների ու ծառայությունների որակը, հասանելիությունը և կիրառելիությունը բարելավելու գործում։

Աջակցելով միջհամայնքային երկխոսության կայացմանը՝ Լրացուցիչ ֆինանսավորման ենթածրագրերի միջոցով ֆինանսավորելու են Հայաստանի 55 համայնքների հանրային սեփականություն հանդիսացող ենթակառուցվածքները և ծառայությունները՝ մարզերի կամ համայնքների խմբերի սոցիալ-տնտեսական և մարդկային կապիտալի զարգացումը բարելավելու նպատակով։




Լրահոս