Տոնավաճառների և հագուստի խանութների վրա աշխատելու արգելքը չի տարածվում․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Պարետատունը որոշում էր կայացրել, ըստ որի մարտի 22-ից մինչեւ Հայաստանում արտակարգ դրության ավարտը, առևտրի կենտրոնները չպետք է գործեն։ Այս որոշումը տարընթերցումների տեղիք է տվել եւ մեկնաբանություններում շատերն են հարցադրումներ անում, թե կոնկրետ որ կենտրոններին է վերաբերում սահմանափակումը։

Եվ ահա ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պարզաբանում է, որ  մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակումը վերաբերում է միայն առևտրի կենտրոններին (մոլլերին):

«Մոլլերից դուրս գործող տնտեսական ապրանքների և շինանյութերի վաճառքով զբաղվող խանութները կարող են շարունակել գործունեությունը։Տոնավաճառների և հագուստի խանութների վրա արգելքը չի տարածվում՝ կարող են աշխատել», – նշել է նա։




Լրահոս