Այրվել է մոտ 60 խմ գորգ. խոշոր հրդեհ Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 22-ին, ժամը 21:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Րաֆֆու փողոցում գտնվող գորգերի տոնավաճառի վագոն-տաղավարներից մեկում:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:42-ին, մարվել՝ 21:51-ին: խոշոչ




Լրահոս