![](https://armlur.am/wp-content/uploads/2020/03/90556502_2903936599668325_2924991024860233728_n.jpg)
Այսօր ժամը 11:00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ երկրորդ ընթերցմամբ կքննարկվի «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծերով առաջարկվում է արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով: Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով: Ելույթ է ունենում պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում