«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղեւորներին կառաջարկի վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի գործընկերներ եւ ուղեւորներ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, չվերթների զանգվածային կասեցումը եւ տոմսերի վերադարձները, Արմենիա ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղեւորներին առաջարկելու է իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։ Այս մասին գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը։

«Արմենիա ավիաընկերության աշխատակազմի 95 տոկոսը գտնվում է իրենց հասանելիք եւ ավիաընկերության կողմից վճարվող արձակուրդում։ Ավիաընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից եւ ակնկալում է ձեր փոխըմբռնումը ստեղծված իրավիճակում»,- գրել է Գեւորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում։




Լրահոս