ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աստղեր, որոնք վարակվել են կորոնավիրուսով, սակայն ժպտում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է համաշխարհային աստղերի, որոնք վերջին շրջանում վարակվել են կորոնավիրուսով: Նրանց բոլորին միավորում է լավատեսությունը. աստղերը ե’ւ սթափության կոչ են անում, ե’ւ միեւնույն ժամանակ վստահեցնում, որ հիվանդությունը բուժելի է, եւ խուճապի մատնվելու կարիք ամենեւին չկա: Նրանք բոլորը ժամանակին ինքնամեկուսացվել են: Վարակված շոու-բիզնեսցիների թվում էլ կան խոցելի՝ 60-ն անց տարիքային խմբին պատկանող անձիnք:

Թոմ Հենքս

Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը հայտնել էր, որ ինքն ու կինը՝ Ռիտա Ուիլսոնը, հիվանդացել են կորոնավիրուսով: Նրանք անմիջապես ինքնամեկուսացվելու որոշում էին կայացրել: Հենքսն ու կինը այդ ժամանակ գտնվում էին Ավստրալիայում, որտեղ դերասանն աշխատում էր Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմի վրա: Հիմա արդեն հայտնի է, որ բուժում անցնելուց հետո նրանք դուրս են գրվել Ավստրալիայի հիվանդանոցից: Հենքսի որդին՝ Չեթ Հենքսy, Instagram-ում գրել է. «Նրանց դուրս են գրել հիվանդանոցից, սակայն դեռ կարանտինում են ու շատ ավելի լավ են զգում»:

Իդրիս Էլբա

Բրիտանացի հայտնի դերասանի մոտ թեեւ չէին հայտնաբերվել ախտանշաններ՝ ջերմություն կամ այլ գանգատներ, կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական էր եղել: Կասկածները, որ ինքը վարակվել է, ծագել էին այն բանից հետո, երբ դերասանը պարզել էր, որ շփում էր ունեցել ախտահարված անձի հետ: Էլբան կամավոր կերպով կարանտինի էր անցել:
Քրիսթոֆեր Հիվյու

«Գահերի խաղը» հայտնի սերիալի դերասանը եւս վարակվել էր կորոնավիրուսով: «Ես եւ ընտանիքս ինքնամեկուսացվել ենք, ինչպես կարգն է պահանջում: Երբեք չընկճվեք, մենք կարող ենք միասին պայքարել վիրուսի դեմ եւ կանխել մեր հիվանդանոցներին ու ամբողջ առողջապահության համակարգին սպառնացող ճգնաժամը», – գրել էր նա: Ամեն դեպքում, Հիվյուն հատկապես խոցելի խմբերին կոչ էր արել սթափ լինել, հաճախ լվանալ ձեռքերը, մարդկանց հետ շփվելիս պահել առնվազն 1,5 մետր հեռավորություն, հարկ եղած դեպքում ինքնամեկուսացվել:

Ռեյչլ Մեթյուզ

«Ուրախ մահվան օր» ֆիլմից, «Բաթվումն» սերիալից հայտնի ամերիկացի դերասանուհի Ռեյչլ Մեթյուզը Instagram-ում հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: Սկզբում նրա մոտ առկա էր գլխի եւ կոկորդի ցավ, ապա դերասանուհին ախորժակի կորուստ էր ունեցել: Ռեյչլ Մեթյուզը եւս ժամանակին անցել էր կարանտինի:

Օլգա Կուրիլենկո

Ուկրաինական ծագմամբ հոլիվուդյան դերասանուհի Օլգա Կուրիլենկոն ինստագրամյան իր էջում հայտնել է, որ արդեն բուժվել է նոր տեսակի կորոնավիրուսից։ Աստղը պատմել է հիվանդության ընթացքի մասին։ Նրա խոսքով՝ առաջին շաբաթվա ընթացքում ինքազգացողությունը շատ վատ է եղել, բարձր ջերմության հետեւանքով ստիպված է եղել պառկած անցկացնել ամբողջ օրը։ Կուրիլենկոյի մոտ անհաղթահարելի հոգնածություն եւ գլխացավ է եղել: Արդեն երկրորդ շաբաթվա ընթացքում դերասանուհու ջերմությունն անցել է, սակայն թեթեւ հազ է ունեցել: Նա նշել է, որ ապաքինվելուց հետո ավելի է արժեւորել կյանքը, որոշել է ժամանակ անցկացնել ընտանիքի, մասնավորապես՝ որդու հետ:

Պլասիդո Դոմինգո

Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն վերջերս հայտարարել է, որ վարակված է կորոնավիրուսով: «Կարծում եմ, իմ բարոյական պարտքն է հայտնել, որ ես COVID-19 կորոնավիրուսի թեստի դրական արդյունք ունեմ: Իմ ընտանիքն ու ես գտնվում ենք մեկուսացման մեջ, քանի դեռ այն անհրաժեշտ է բժշկական տեսանկյունից»,- գրել է երգիչը ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Քիչ չեն եղել նաեւ այն աստղերը, որոնց մեկուսացրել են՝ որպես պոտենցիալ վարակակիրների, սակայն հետագայում նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Անտոնյան




Լրահոս