Այսպիսի տեսակետ ներկայացրեց «Ժողովուրդ» օրաթերթին «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` վերլուծելով վերջին օրերին Սերժ Սարգսյանի հաճախակի ելույթներն ու հրահանգները: Տիգրան Կարապետյանը Սերժ Սարգսյանի` ընկճախտի մեջ ընկնելու պատճառները տեսավ հետեւյալ գործոններում. առաջին` արդեն շատերն են վերջնագիր ներկայացրել, այդ թվում եւ` իրենք: Երկրորդ` իշխանությունը վախենում է, թե ժողովուրդը իսկապես ոտքի կկանգնի, այդ իսկ պատճառով փորձում են ցույց տալ, թե մտահոգված են ժողովրդի խնդիրներով: «Ժողովրդի խնդիրներով մտահոգվելու ու բարեփոխումներ անելու համար ոլորտային ցուցումները քիչ են»,-հավելեց Տիգրան Կարապետյանը` շեշտելով. «Այդ հրահանգները հրահանգներ էլ կմնան»: Պատասխանելով այն hարցին, թե արդյոք ցուցումներ տալիս Սերժ Սարգսյանը չի օգտագործում ՀԱԿ-ի այս կամ այն միտքը, Կարապետյանը նկատեց.«Սա ընդամենը խաղ է, ՀԱԿ-ը ընդդիմություն չէ, իշխանավոր է, նոր է տեսնում խնդիրները, իրենց ժամանակով էլ կային, նոր է գիտակցում, որ պետք է լուծվեն»:«Ժողովրդական» կուսակցության նախագահը նաեւ ընդգծեց, որ այս խաղում իշխանությունը փորձում է ինքնահաստատվելով զարգանալ:ԱՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԸՆԿՃԱԽՏԻ ՄԵՋ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ