ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես պարտավոր եմ ընդունել յուրաքանչյուրին, ով դիմում է հանդիպման խնդրանքով: Ամեն դեպքում  լավ եղավ, որ կարողացանք բացահայտել մի երիտասարդ խաբեբայի»:Հրանուշ Հակոբյան haynews.amԻհարկե, նախարարը ճիշտ է ասում, որ պարտավոր է ընդունել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու` անկախ նրա ունեցած կարգավիճակից: Բայց լավ կլիներ չէ՞, որ նախապես իմանար, թե ում հետ գործ ունի: Ի վերջո, գաղտնիք չէ, որ անկախ Հ. Հակոբյանի գեղեցիկ խոսքերից, իրականությունն այլ է: Այսինքն` իրականում ամեն մարդու չէ, որ ընդունում է նախարարը, հետը լուսանկարվում, գովազդում նրա գործունեությունը` համարելով Նյուտոնից առավել գիտակ: Օրինակ` «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նրան` հարցազրույց անցկացնելու ակնկալիքով, սակայն պատասխանեցին, թե «մենք կքննարկենք, որոշում կկայացնենք, հետո էլ իմաց կտանք»: Խոսքի ու գործի տարբերության ակնհայտ դրսեւորում:




Լրահոս