Վիճակագրական կոմիտեի շտապողականությունն ու տնտեսական ակտիվության ցուցանիշի իրական թվերը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վիճակագրական կոմիտեն երեկ շտապեց տեղեկացնել, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է. 2020 թվականի հունվար-փետրվարին աճը կազմել է 8.7 տոկոս։ Միայն մեկ ամսվա ընթացում Վիճակագրական կոմիտեն Հայաստանում արձանագրել է 9.2 տոկոս աճ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտաքին առեւտրաշրջանառությունը փետրվարին, հունվարի համեմատ, աճել է 15,4 տոկոսով։ Միայն արտահանման ծավալները փետրվարին, հունվարի համեմատ, աճել է 7,6 տոկոսով, իսկ ներմուծման ծավալները, հակառակը, նվազել են 0,8 տոկոսով։ Ի դեպ, ներմուծման ծավալները նվազել են նաեւ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. այս դեպքում անկումը կազմել է 3․2 տոկոս։ Բայց եթե վերը նշված տվյալները համեմատենք նախորդ տարվա դեկտեմբերի հետ, ապա տխուր պատկերի ականատես կլինենք. տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 47․9 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 42 տոկոսով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս