![](https://armlur.am/wp-content/uploads/2020/03/90639169_158693485312309_6678273008219455488_n.jpg)
Իսպանական «Սելտայի» նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Դովալեն COVID-19 կորոնավիրուսի պայմաններում աշխատանքի է անցել Իսպանիայում գտնվող իր ընտանիքին պատկանող դեղատանը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ֆուտբոլիստը Իսպանիա է վերադարձել Սուրբ Ծնունդից առաջ եւ աշխատանքի անցել Գալիսիայում գտնվող դեղատանը, երբ Իսպանիայում նոր էր սկսում տարածվել կորոնավիրուսը։
Հիշեցնենք, որ COVID-19-ը սկիզբ է առել Չինաստանի Ուհան քաղաքից 2019 թվականի դեկտեմբերին։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 460 հազարի, իսկ բուժվածներինը՝ 113 հազարի։ Իսպանիայում կորոնավիրուսով վարակվել են ավելի քան 49 հազարը։ Այդ ցուցանիշով Իսպանիան 4-րդն է աշխարհում։
Էդմոն Մարտիրոսյան