Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունը կտրամադրվի մեկուսացված անձանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունն ամբողջությամբ կտրամադրվի մեկուսացման կարիք ունեցող անձանց: Կայացված որոշման մասին հանգստյան տունը տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում:

«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունը` Միհրան Աղաբեկյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց հանգստյան տունը ամբողջությամբ տրամադրել անձանց մեկուսացման համար (կարանտին), ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի (Covid-19) վարակակիրների հետ»,-ասված է գրառման մեջ:

Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, Ծաղկաձորի Նաիրի հանգստյան տունը` Միհրան Աղաբեկյանի գլխավորությամբ, որոշում…

Gepostet von Nairi Hotel Tsaghkadzor am Donnerstag, 26. März 2020




Լրահոս