Հայտնի է` որ դատավորին է մակագրվել Արամ Վարդանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական հեղինակություն համարվող «Վստրեչի Ապերի»՝ Արամ Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Լուսինե Սահակյանից։

Հիշեցնենք, որ մարտի լույս 5-ի գիշերը ոստիկանական մեծ ուժեր՝ դիմակավորված եւ զինված, ներխուժել են Արամ Վարդանյանին ու նրա հարազատներին պատկանող տներ եւ, ինչպես երեւում են հրապարակված կադրերից, կիրառել անհարկի ուժ։ Նշված գործողությունների հետեւանքով տուժել է մանկահասակ թոռնուհին՝ 5 տարեկան։ Արձանագրվել են նաեւ հափշտակության դեպքեր։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ մարտի 9-ին Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է կայացվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրան մեղադրում են Էմիր Արամյանի կողմից 2016 թվականին կատարված կողոպուտը կազմակերպելու, 2019 թվականին նույն Էմիլի առեւանգումը կազմակերպելու, ապա 2020 թվականի մարտի 4-ին նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ մարտի 4-ին Բուռնազյան փողոցում կրակոցներ են հնչել, որի ժամանակ հրազենային վնասվածքներ են ստացել երկու անձ՝ 50-ամյա Մհեր Մարտիրոսյանը եւ 37-ամյա Էմիլ Ամիրյանը։ Վերջինս նախկինում եղել է Արամ Վարդանյանի թիկնազորում, սակայն, ինչպես «Փաստինֆո»-ին պատմել են տարածքի բնակիչները, ճամբարափոխ է եղել ու հիմա նրան առավել հաճախակի նկատել են նախկին քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչ , ներկայումս գործարար Գռզոյի՝ Խաչատուր Սուքիասյանի շրջապատում։ Նրա անունը շրջանառվում է նաեւ Ա.Վարդանյանի՝ մտերիմ ընկերոջ՝ «Սիցիլի» սպանության համատեքստում։

Նշենք, որ վերջինս սպանվել է 2019 թվականի դեկտեմբերի 18-ին։ Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, թե պարզել են առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը ու հանձնարարել են ոստիկանությանը նրան հայտնաբերել ու ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։ Անցած շուրջ 4 ամիսների ընթացքում այդպես են ոստիկանությունը չկարողացավ կամ չցանկացավ հայտնաբերել այդպես էլ սպանության մեջ կասկածվողին։




Լրահոս