Հնարավորինս հեռու եմ մնում նույնիսկ տան անդամներից. Իննա Խոջամիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փորձում եմ հնարավորինս հեռու մնալ նույնիսկ տան անդամներից. միասին չենք ընթրում, նույն սենյակում չենք մնում,  կոնտակտի դուրս չենք գալիս, այն ամենին, ինչին դիպչում եմ, ախտահանվում է սպիրտով: Դրսում եւս զգույշ եմ, բայց տանը պատասխանատվության մակարդակն ամեն ինչից վեր է. միակ ելումուտ անողը ես եմ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասանուհի Իննա Խոջամիրյանը։

Դերասանուհու համոզմամբ՝ ստեղծված իրավիճակին հարկավոր է լուրջ վերաբերվել. «Երբեմն տեսնում եմ, որ քաղաքի կեսը դրսում է,  մարդիկ շրջում են ազատ, առանց պաշտպանվելու, խմբերով: Ճիշտ եմ համարում, որ Հայաստանն էլ սկսեց կիրառել կտրուկ միջոցներ, քանի որ մեր երկրի եւ բնակչության մասշտաբների համար վարակը ցավալիորեն արագ է տարածվում»,-նկատեց Իննան:

Հարցին, թե այս շրջանում ինչ երեք գիրք եւ ֆիլմ խորհուրդ կտա  իր երկրպագուներին ընթերցել եւ դիտել, դերասանուհին պատասխանեց. «Այս շրջանում կարող եմ առաջարկել «Заражение», «Разрисованная вуаль», «Последняя любовь на земле» թեմատիկ ֆիլմերը, իսկ գրքերից` Դեն Բրաունի «Ինֆեռնոն», Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին», Քամյուի «Ժանտախտը»»

Հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչեւ մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը, ՀՀ ամբողջ տարածքում գործելու են սահմանափակումներ մարդկանց ազատ տեղաշարժի վերաբերյալ: Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքէջը: Նպատակն այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելն է եւ վարակի հնարավոր տարածումը կանխելը: Հայաստանում,  կորոնավիրուսով պայամանավորված, արտակարգ դրություն է հայտարարվել մայիսի 16-ից, այն կշարունակվի մինչեւ ապրիլի 14-ը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս