ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան քաղաքի ԱԻՆ ջոկատներից մեկում ունենք 1 վիրուսակիր․ Վրեժ Գաբրիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հարցերին են պատասխանել ԱԻՆ փոխնախար Արմեն Հարությունյանի և փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը։ Վերջիններս խոսել են կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված արտակարգ իրավիճակների նախարարության ձեռնարկված քայլերի մասին:

Վրեժ Գաբրիելյանը հայտնել է, որ ամեն բան արվում է՝  փրկարար ծառայություն կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար։ Վերջինս նշել է, որ փրկարար ծառայությունը պետք է անդադար աշխատի՝ պահպանելով անվտանգության կանոնները։

«Հնարավոր է նաեւ, որ մեր աշխատակիցները շփվելով բնակչության հետ իրենք դառնան վիրուսակիր եւ վարակվեն։ Մենք ունենք այդպիսի 1 դեպք։ Ունենք նաեւ նրա հետ կոնտակտավոր մարդիկ։ Հերթափոխում լինում են 15–20 մարդ, եւ եթե նրանցից մեկը լինի վիրուսակիր, ստացվում է, որ այդ 15–20 հոգին դառնում են ակտիվ կոնտակտավորներ եւ հետագայի համար մենք պետք է նրանց մեկուսացնենք։ Այս պահին 11 ակտիվ կոնտակտավորներ, որոնց հետ ինքը շփվել էր, մեր ուժերով մեկուսացված են մեր համապատասխան կառույցներից մեկում՝ Լուսակերտի տարածքում, եւ շատ ակտիվ աշխատանք է տարվում առողջապահության նախարարության հետ։ Ամեն ինչ արվում է, որպեսզի նրանց վիճակը հսկվի, հետագա բարդացումներ չունենանք»,- հայտնել է Գաբրիելյանը։

Մանրամասները տեսանյութում։

 




Լրահոս