Վաղը Իտալիայից բոլոր ժամանածները կթեստավորվեն. Արսեն Թորոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որն այսօր այցելել էր այն վայրեր, որտեղ մեկուսացված են քաղաքացիները, սոցկայքի իր էջում գրել է.

«Այսօրվա վերջին կետը Դիլիջանից մի փոքր հեռավորության վրա գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն էր, որտեղ արդեն 12 օր է ապրում են Իտալիայից վերադարձած մեր հայրենակիցները։Նրանցից բոլորը վաղը կթեստավորվեն և ըստ դրա արդյունքների կա՛մ տուն կգնան, կա՛մ կշարունակեն մնալ հսկողության տակ։ Ամեն դեպքում բոլորը իրենց լավ էին զգում և բարձր տրամադրություն ունեին»։




Լրահոս