Այժմ ընտանիքիս հետ մեկուսացման մեջ եմ Բրազիլիայում. Մարկոս Պիզելլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլիի հետ։

«Այժմ լավ եմ զգում, վերջերս եմ վերադարձել ԱՄՆ-ից և ներկայումս ընտանիքիս հետ մեկուսացման մեջ եմ Բրազիլիայում: Ծունկս արդեն ավելի լավ է, տհաճ զգացողություններն ավելի քիչ են: Անհատական մարզումներ եմ անցկացնում, բայց չեմ փորձում ֆուտբոլ խաղալ: Հիմա դրա ժամանակը չէ, բոլորի գերխնդիրը պետք է լինի իրենց ընտանիքների մասին հոգ տանելը: Շատ եմ կարոտում Հայաստանը և, հատկապես, հավաքականում իմ խաղընկերներին, ողջ անձնակազմը, ֆեդերացիայի աշխատակիցներին: Ես հետևում եմ բոլոր նորություններին, շատ ուրախ եմ, որ նոր գլխավոր մարզիչ ունենք, որը շատ փորձառու մասնագետ է: Ինձ թվում է՝ նրա հետ լուրջ արդյունքներ կգրանցենք: Հիմա, երբ այլևս չեմ խաղում, մեր հավաքականի ամենամեծ երկրպագուն եմ: Անկախ այն հանգամանքից, թե ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն երբ կթույլատրեն ընկերական խաղեր անցկացնել և դրանք կլինեն Հայաստանում, թե ոչ, կփորձեմ ամռանը գալ Հայաստան և հանդիպել բոլոր ընկերներիս»,- ասել է Պիզելլին:

Հիշեցնենք, որ Մարկոսը այս ձմեռային տրանաֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել էր «Արարատ – Արմենիա», սակայն ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել եւ դրանից ապաքինվելու համար պետք է վիրահատվեր, ինչից էլ Պւզոլլին հրաժարվեց եւ որոշեց ավարտել ֆուտբոլիստի կարիերան:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս