Մնացեք տանը, դա հաղթանակի հասնելու միակ ճանապարհն է․ Զինեդին Զիդան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է աշխարհում տարածված COVID-19 կորոնավիրուսին եւ նշել, որ պանդեմիային հնարավոր է հաղթել միայն տանը մնալով։

«Մենք ապրում ենք արտառոց ժամանակահատվածում։ Հոգ տարեք ձեր եւ ձեր մտերիմների մասին։ Մնացեք տանը․  սա է հաղթանակի հասնելու մեր միակ ճանապարհը»,- գրել է լեգենդար նախկին ֆուտբոլիստը իր պաշտոնական էջում։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցված են եվրոպական թոփ 5 առաջնությունները։ Հավելենք, որ COVID-19-ով ամբողջ աշխարհում վարակվել են 586,451 մարդ, որոնցից մահացել են 26,889-ը, իսկ բուժվել՝132,428-ը։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս