ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարավարևմտյան զանգվածի Բ 2 թաղամասի բնակիչը խանութից գողացել է կես միլիոն դրամի հագուստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հարմարեցված գործիքով բացել են Րաֆֆու փողոցում գտնվող խանութներից մեկի դուռն ու գողացել մոտ կես միլիոն դրամի հագուստ:

Հաղորդումը ստանալուն պես, քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին` դեպքի վայրի զննությունից, մինչև օպերատիվ հարցումներ: Եվ հետևողական աշխատանքի արդյունքում, դեպքից օրեր անց գողությունը բացահայտվեց:

Տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Հարավարևմտյան զանգվածի Բ 2 թաղամասի 24-ամյա մի բնակիչ:

Վարդանանց փողոցից կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս