Սուլշերն ունի «Մանչեստեր Յունայթեդի» ԴՆԹ-ն. Խուան Մատա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերի մասին.«Իհարկե, շատ եմ լսել նրա ֆուտբոլիստի կարիերայի մասին, նրա այդ հանրահայտ գնդակի եւ բազում գոլերի մասին:

Մենք հանդիպել էինք թիմի ֆուտբոլիստներով եւ հանկարծ մեկն ասաց, որ հնարավոր է Սուլշերը գա «Յունայթեդ» եւ գլխավորի թիմը մինչեւ մրցաշրջանի ավարտը: Հենց որ Սուլշերը եկավ, մենք տեսանք դրականը. Նա ունի «Մանչեստեր Յունայթեդի» ԴՆԹ-ն։ Նա գիտեր բոլորին եւ իրեն պահում էր «Յունայթեդի» իսկական երկրպագուի նման: Նա միշտ ժպտում է, լի է էներգիայով եւ ցույց է տալիս իր ուրախությունը: Այնպես որ, մենք մնում ենք նրա հետ եւ կարծում եմ` սա արդեն փաստ է, որ մեր թիմում ամեն ինչ լավ է ընթանում»,- Մատայի խոսքերն է մեջբերում «Կարմիր Սատանաների» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Ուլե Գունար Սուլշերը 2018 թվականին է գլխավորել «Մանչեստեր Յունայթեդը»` պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս