Ինչու Մասիս Մայիլյանը մերժեց բանավեճի առաջարկը. այսօր քարոզարշավի վերջին օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արցախի նախագահի ու խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Վաղը լռության օր է, իսկ մարտի 31-ին արցախցիները 14 թեկնածուից կընտրեն նախագահ, իսկ 12 քաղաքական ուժերից կձևավորվի նոր խորհրդարան։ Իսկ այսօր երեկոյան 22:00-ին Արցախի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կբանավիճեն նախագահի թեկնածուները։ Ընդ որում սա օրենքի պահանջն է պետական հեռուստաընկերությանը:

Սակայն թեկնածուներից բանավեճի հրավերը մերժել է «Նոր Արցախ» դաշինքի ղեկավար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը: Նա պարզաբանել է, որ հեռուստաբանավեճի առաջարկվող ձևաչափը չի կարող արդյունավետ լինել: Սակայն նկատենք, որ Մասիս Մայիլյանը հաճախ է խուսափում այնպիսի հանդիպումներից կամ հարցազրույցներից, որտեղ իր խոսքը պետք է հանպատրաստից հնչի: Հենց դա է պատճառը, որ հարցազրույցների պարագայում ևս նա փորձում է ճշտել հարցերի շրջանակը, որպեսզի անակնկալներ չլինեն: Եվ որքան էլ նա պատճառաբանություն է ներկայացրել, սակայն իրականությունն այլ է:




Լրահոս