ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կարգ․ ինչ է պետք վարորդական իրավունք ստանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար ՀՀ ճանապարհային ոստիկանություն դիմած առաջին խմբի վարորդի թեկնածուն կամ վարորդը պետք է ծանոթանա տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների եւ բժշկական սահմանափակումների ցանկին, լրացնի առողջական վիճակի վերաբերյալ հայտարարագիրը,ապա այն պետք է կցվի վարորդական իրավունքի վկայականի հատկացման էլեկտրոնային գործին:

Այսինքն՝ ստորագրելով հայտարարագիրը՝ վարորդի թեկնածուն համաձայնում է, որպեսզի իր առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հաստատությունների կողմիցՃՈ-ն տեղեկություն ստանա: Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար ՃՈ դիմած առաջին (առաջին խումբ՝ վարորդներ, ովքեր վարում են «A», «A1», «A2», «AM», «B», «B1»եւ«BE» կարգերի տրանսպորտային միջոցներ) եւ երկրորդ խմբի (երկրորդ խումբ՝ վարորդներ, ովքեր վարում են «C», «CE», «C1», «C1E», «D», «DE», «D1» եւ «D1E» կարգերի տրանսպորտային միջոցներ) վարորդի թեկնածուներին, վարորդներին վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար էլեկտրոնային եղանակով միասնական վեբ սերվերիմիջոցով իրականացվում է կոնկրետ անձի կողմից տրանսպորտային միջոց շահագործելու համար հակացուցում հանդիսացող հիվանդության վերաբերյալ տեղեկության ճշտում:

Տրանսպորտային միջոց վարելու բժշկական հակացուցման առկայության վերաբերյալ էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն ստանալու դեպքում ՃՈ-ի կողմից վարորդական իրավունքի վկայականի տրամադրումը մերժվում է: Նշենք, որ երկրորդ խմբի բոլոր վարորդի թեկնածուներն առաջին անգամ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար պետք է անցնեն բժշկական հավատարմագրում:

Ի դեպ, տեղեկացնենք, որ արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) հաստատությունում բժշկական քննությունը կիրականացվի ընտանեկան բժշկի, թերապեւտի կողմից եւ, ելնելով տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հիվանդությունից (վիճակից), անհրաժեշտության դեպքում ուղեգրմամբ` ակնաբույժի, սրտաբանի, քիթ-կոկորդ ականջաբանի, նյարդաբանի, ներզատաբանի, վիրաբույժի կողմից: Բժշկական քննությունիցհետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընտանեկան բժշկի, թերապեւտի կողմից, հաշվի առնելով նեղ մասնագետների եզրակացությունը, անձին կտրվի բժշկական հավատարմագրման մասին տեղեկանքՃՈ ներկայացնելու համար: Բժշկական հավատարմագրման տեղեկանքի «Եզրակացություն» բաժնում գրառումներ կատարելիս հիմք է ընդունվելու տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների եւ բժշկական սահմանափակումների ցանկերը, եւ կընդգծվի հետեւյալ գրառումներից որեւէ մեկը՝

1․պիտանիէ (պիտանի չէ) 1-ին խմբի տրանսպորտային միջոց վարելու,

2․պիտանի է (պիտանի չէ) 2-րդ խմբի տրանսպորտային միջոց վարելու,

3․պիտանի է հարմարեցված/աջակցող սարքով տրանսպորտային միջոց վարելու:

Իսկ, ահա, վարորդական իրավունքի վկայական ունեցող 80 տարին լրացած անձինք կանցնեն ամենամյա, իսկ 70 տարին լրացած անձինք՝ եռամյա պարբերականությամբ պարտադիր բժշկական հավատարմագրում: Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաեւ վարորդի թեկնածու համարվող անձի բժշկական հավատարմագրումը կիրականացվի ցանկացած բժշկական հաստատությունում վարորդի թեկնածուի, վարորդի հաշվին։ Իսկ վճարի չափը կսահմանվի` ելնելով տվյալ վարորդի թեկնածուին, վարորդին վճարովի հիմունքներով նշանակված մասնագիտական խորհրդատվության եւ լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացման համար սահմանված գներից:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում վարորդական իրավունքի տրամադրումը համարվում է կոռումպացված ոլորտներից մեկը: Իրականում մեր երկրում տեղի ունեցող վթարների զգալի մասը վարորդների ոչ պրոֆեսիոնալ վարման հետեւանքն է, քանի որ նրանցից շատերը պարզապես չեն տիրապետում երթեւեկության տարրական կանոններին: Մեր հանրապետությունում վերջին տարիներին վարորդ դառնալը, վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելը բավականին հեշտ է: Հուսանք՝ այս փոփոխությունների արդյունքում գոնե փոքր-ինչ կկարգավորվի ոլորտը։




Լրահոս