ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարգապա՞հ են արդյոք երևանցիները եւ ինչու են տանից դուրս գալիս․ հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 31-ին ավարտվում է կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման ժամկետը։ Ըստ այդ որոշման, տանից պետք է դուրս գալ միայն երեք պատճաով եւ հատուկ ձևաթուղթ լրացնել։ Սակայն բազմաթիվ են խախտումների դեպքերը։

Ըստ այդմ, Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը 15-ի դրությամբ, վարչական իրավախախտման վերաբերյալ արձաննագրություն է կազմվել 2620 անձի նկատմամբ, 1357-ը՝ մայրաքաղաքում, 1263-ը՝ մարզերում։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 50 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։

Այս անգամ հարցում ենք իրականացրել Երևանում՝ փորձելով պարզել, թե ինչ նպատակով են երևանցիները տանից դուրս գալիս եւ ինչպես է գործում ոստիկանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հովսեփ Հովսեփյան




Լրահոս