Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը:
«Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը կոչ արեց բոլորին կողմ քվեարկել նախագծին: «Կորոնավիրուսի տարածման արագությունը չափազանց մեծ է եւ պահանջում է արագ քայլեր»,-ասաց նա:
Փաթեթին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, եւ այն չընդունվեց:
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չքվեարկեցին:
Հիշեցնենք, որ փաթեթով առաջարկվում էր կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել հեռախոսազանգերի փաստը: