ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կապ չունի, թե ով է նախագահ նստելու»․ Սամվել Բաբայանը փոշմանե՞լ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը կարծում է, որ Արցախի նախագահի ընտրություններում կլինի երկրորդ փուլ, և արդեն խորհրդարանական ընտրություններում բարձր է գնահատում իրենց կուսակցության շահերը։ Նա խոսեց նաեւ Մասիս Մայիլյանի հետ համագործակցության եւ մյուս թեկնածուների հետ համագործակցության մասին։

«Մենք Մասիս Մայիլյանի հետ համագործակցում ենք միայն ծրագրի շուրջ, ուրիշ ոչինչ։ Հիմա դեռ կիսելու բան չկա, ինչ պետք է կիսենք։ Հիմա չենք քննարկել, թող անեն երկրորդ փուլ , կքննարկենք։ Մենք քննարկելու ենք մեր ծրագրային խնդիրները։ Մենք պարտավոր ենք մեր ծրագրերն իրականացնելու, կապ չունի, թե ով է նախագահ նստելու։ Բոլոր 14-ի հետ էլ պատրաստ ենք անելու մեր ծրագրերը», – նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան
Արցախ




Լրահոս