Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիաբանկը  30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական
զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև
Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում իրականացվող նախագծերի
ֆինանսավորմանը:

Այս երկարաժամկետ ֆինանսավորումը ՓՄՁ-ների համար զարգացման նոր հնարավորություններ կստեղծի,
կօգնի հաղթահարել ճգնաժամային իրավիճակի արդյունքում առաջացած դժվարությունները: Վարկային
միջոցները, որոնք կուղղվեն վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորմանը, կնպաստեն մաքուր էներգիայի
ոլորտի կայուն զարգացմանը` բարձրացնելով ձեռնարկությունների և բնակչության շրջանում էներգիայի
սպառման արդյունավետությունը:




Լրահոս