ՏԵՍԱՆՅՈՒԹ․Վեց ժամով կասեցվել է Երեւանի եւ Եղեգնաձորի 5 տնտեսվարողի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Երեւանի եւ Եղեգնաձորի 5 տնտեսվարողի գործունեությունը։

Հաստատած ուղեցույցի դրույթները խախտելու պատճառով գործունեության ժամանակավոր կասեցման որոշում կիրառվել է արդեն շուրջ 2 տասնյակ տնտեսվարողի հանդեպ։ Ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է։

Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ http://hlib.am/20.03.2020.html հղումով։ Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Թեժ գիծն» է 8107։




Լրահոս