Սիրելի՛ փոքրիկներ, ծնողներ, տատիկներ ու պապիկներ, մենք սկսում ենք «Գրիր կենդանուն՝ գրիր
ընկերոջդ» նախագիծը։
Ունե՞ք Կենդանաբանական այգում սիրելի կենդանի։ Գրեք նամակ նրան։ Սա հրաշալի զբաղմունք է մեծ ու
փոքր երեխաների առօրյան կազմակերպելու համար։
Միգուցե արդեն ձեռք եք բերել գիտելիքներ որոշ կենդանիների մասին կամ ունեք երազանքներ,
մաղթանքներ։ Կիսվեք մեզ հետ։
Եկեք լինենք միասին՝ անտեսելով տարածությունը։ Մնում եք տանը, գրում եք նամակ և ուղարկում մեր
ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ․ հասցեին։
Լավագույն նամակները, ձեր համաձայնությամբ, կտեղադրենք մեր ֆեյսբուքյան էջում։ Դրանք կարդալու
ենք նաև ձեր սրտի կենդանիների համար, կլինեն անակնկալներ։
**Աշխարհում այս օրերին փակված կենդանաբանական այգիները տարբեր նախագծեր են առաջարկում
մարդկանց կյանքը հետաքրքիր դարձնելու համար։ Մենք էլ միանում ենք դրանցից մեկին և հուսով ենք մեծ
բավականություն կստանաք մասնակցություն ունենալով։
#Գրիրկենդանուն #Գրիրընկերոջդ #ZoofromHome #BringingTheZooToYou #YerevanZoo
#StayHome #ՄնաՏանը